Առանց կրակի ծուխ չի լինում
10.07.2020 | 00:21
Այս օրերին հակառուսական տրամադրությունների համատեքստում բավական ուշագրավ տեղեկություն հաղորդեցին մեզ։ Ի դեպ, վկայակոչելով ռուսական աղբյուրները, այսինքն այդ մտահոգություններն այնտեղ կան։ Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի եկող տարվանից հանրակրթական դպրոցներում օտար լեզվի դասավանդման հետ կապված շրջադարձային փոփոխություն կատարելու։ Աշակերտները ռուսաց լեզու անցնում են երկրորդ դասարանից սկսած, իսկ մեր ունեցած տեղեկություններով, նախարարությունը մտադիր է այդ դասարանից սկսել անգլերենի դասավանդում, իսկ ռուսերենը թողնել ավելի բարձր դասարաննների համար, այսինքն ռուսերենն անգլերենով փոխարինել։ Սա նշանակում է, որ երկրում, որպես առաջին օտար լեզու, համարվելու է անգլերենը։
Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ նման բան չկա։ «Ոչ, չկա նման բան։ Հանրակրթության պետական չափորոշիչով հստակ է, որ ռուսերենն է լինելու, դա կերևա նաև առարկայական ծրագրերով»,- ասացին։ Մնում է հասկանալ, թե ինչու հենց ռուսական շրջանակներից են նման լուրեր տարածվում, ու ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակի ծուխ չի լինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ